Месяц: Декабрь 2020
English
We celebrate the New Year on the 31 of Deceber and the Christmas on the 6th of January.
I decorate the christmas tree with my brother and mother.
I decorate my house with santa toys,lights and balloons.
I put the presents uder the tree.
I send Christmas cards to my friends.
I like this holiday very much because I get presents from Santa.
Լեգենդ մշտադալար եղևնու մասին
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ
- Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք:
- Օժտված- Պարգևել, շնորհել
- Պտղաբերություն- Պտուղ
- , ներդաշնակություն — Ներդաշնակ լինելը
- Բարեկեցություն- Բարեկեցիկ կյանք
- Խորհրդանշել- Իբրև խորհրդանիշ
- Փառաբանում- Փառաբանելը
- Երախտագիտություն- Երախտիքը գիտենալն ու գնահատելը
- Յուրովի- իրեն հատուկ ձևով՝ եղանակով
- Խոնարհվելով- Հակվել՝ թեքվել՝ ծռվել մի կողմի վրա
- Մսուրը- Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած
- Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:
Մշտադալար-բարդ=միշտ+ա հոդակապ+դալար
Առանձնահատուկ-բարդ=առանձին+ա հոդակապ+հատուկ
Անմահության-ածանցավոր=ան նախածանց+մահ արմատ+ություն վերջածանց
Տոնի-պարզ
Լեգենդներ-պարզ
Ամենահայտնի-ածանցավոր=ամենա նախածանց+հայտնի արմատ
Ամենագեղեցիկ-ածանցավոր=ամենա նախածանց+գեղեցիկ արմատ
Փրկիչը-պարզ
եղևնին-պարզ
հպարտորեն-ածանցավոր=հպարտ արմատ+որեն վերջածանց
հնազանդորեն-ածանցավոր=հնազանդ արմատ+որեն վերջածանց
ծառերի-պարզ
օրերին-պարզ
հոտավետ-ածանցավոր=հոտ արմատ+ ավետ ածանց
Աստվածային-ածանցավոր=աստված արմատ+ային ածանց
Ուշադրությունը-ածանցավոր=ուշադիր արմատ+ ությունը
- Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:
Օրերին-օր
Տոնի-տոն
Ծառերի-ծառ
Օրհնյալ-օրհնել
Արմավենին-արմավենի
Փրկչին-փրկիչ
Հավատալով-հավատալ
Խորհուրդին-խորհուրդ
Ցանկանում-ցանկանալ
Խոնարհվեց-խոնարհվել
Եղևնին-եղևնի
Պսակի-պսակ
Կզարդարեմ-զարդարել
Մասնակցում-մասնակցել
Մսուրը-մսուր
- Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
- Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:
Ինձ թվում է այո, որովհետև նա շատ համեստ էր և հիմա այդքան համեստ չի լինի և կկարողնա իր բարությունը հետ ստանալ:
- Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:
Ինձ թվում է այդ մանուկը «Հեշտակ»-ն է:
Անգլերենի Հաշվետվություն
Մաթեմատիկայի հաշվետվություն
Տնային 16.12.2020
412
Ուղղանկյան պարագիծը 300 մմ է:Հաշվիր նրա լայնությունը գիտենալով,
որ երկարությունը 85 մմ է:
85+85=170
330-170=160
160:2=80
Պատ.`մեկ կողմը 80 մմ է:
413 բ)
Ուղղանկայն պարագիծը 412մմ է: Հաշվիր նրա երկարությունը ու լայնությունը գիտենալով, որ նրանց տարբերությունը 24մմ է:
24×2=48
412-48=364
364:4=91
91+24=115
Պատ.` մեկը 115 միյուսը 91
413 գ)
Ուղղանկայն պարագիծը 364մմ է: Հաշվիր նրա մակերեսը գիտենալով, որ երկարությունը ու լայնությունը տարբերությունը նրանց 32մմ է:
364-32=332
332:4=83
32:2=16
83+16=99
99×83=8217
S=8217
Отчет по русскому языку
Տնային 15.12.2020
Կատարիր գումարում և արդյունքում ստուգիր հանումով:
403 ա)
3245+125=3370
3370-125=3245
բ)
3526+514=4040
4040-514=3526
Կատարիր հանում և արդյունքում ստուգիր գումարումով:
304 ա)
6153-523=5630
5630+523=6153
բ) 2453-216=2237
2237+216=2453
Կատարիր բազմապատկում և արդյունքում ստուգիր բաժանումով:
ա)
1560×6=9360
9360:6=1560
բ)4200×50=210000
210000:50=4200
406 Կատարիր բաժանում և արդյունքում ստուգիր բազմապատկումով:
ա)
21500:50=430
430×50=21500
12420:30=414
414×30=12420
Դասարանական 15.12.2020
399
Փորձիր չորս հատ 4-ով և թվաբանական որոշ գործողություններով ստանալ 1-ից մինչև 5 թվերը:Կարող ես օգտագործել նաև փակագծերը
4:4+4:4=2
(4+4-4):4=1
(4+4+4):4=3
4+(4-4)x4=4
(4×4+4):4=5
74,36,77,18