Վիճակը հանելու մանիներ
Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Վիճկիս անուն աբրշում,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Գյադա – գյուդեն վիճկի շուն:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:
(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով.
Հարս, հան վիճակն ի բարին:)
Վիճակի երգՄանի ասեմ ու շարեմ,Ջան ծաղիկ, ջան, ջան,Լցնեմ տոպրակ ու կարեմ,Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Տըղա, վեր արի փընջի,Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Ոսկին ծալեծալ կուզեմ,Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Ալա չի, ալվալա յա,Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Կապել ես ոսկե քամար,Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Մեր տունը չարդախավոր,Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Երեք օրվա թագավոր,Ջան, վիճակ, ջան, ջան:
կրկն. Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:
3. Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:
4. Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
5. Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:
6. Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
Հոյ Մայրամ, Մայրամե
Տեսեք վիճակն ինչ կուզի
Վեր, հա վեր-վեր
Հեյ իմ նազան
Այ արևը, արևը
Վիճակի երգ — Շիրակի տարբերակ
Համբարձման անուշ գիշեր է
Ջա~ն, վիճակ-գրառումը՝Կոմիտասի
Վիճակի երգ
Ազգային պարերգեր
Աբարանը քարոտ ա
Ախ, լոթի Մարան
Աման, աման, Դերիկո յար
Լեզուս չի խոսում, լալ եմ
Կաքավն էկավ
Սարեն կուգաս
Ծառի տակի կար կանեմ