Հայոց լեզու

Առցանց լեզվագործունեություն

Գարիկն ասաց Հայկին.

-Ես վաղուց ձեզանից լուր չունեի,դուք հիմա ինչպես եք?:

Գարիկն ասաց Հայկին, որ ինքը վաղուց նրանցից լուր չուներ,նրանք հիմա ինչպես են ?

-Վայ, մայրիկ ջան, ես քեզ կարոտել եմ,-ասաց աղջիկը:

Աղջիկը ասաց մայրիկին, որ ինքը նրան կարոտել է:

Նա ասաց.

-Հայրիկ, ես տանը կմնամ մինչև դու աշխատանքից վերադառնաս:

նա ասաց հորը, որ ինքը կմնա տանը, մինչև նա վերադառնա:

Աննան ասաց Թոմին.

— Հույս ունեմ քեզ կտեսնեմ այսօր:

Աննան ասաց Թոմին, որ ինքը հույս ունի այսօր կտեսնի նրան:

Աննան ասաց Հասմիկին.

-Ես այսօր գնում եմ գնումների:

Աննան ասաց Հասմիկին, որ ինքը այսօր գնում է գնումների:

Ես ասացի եղբորս.

-Արի, այսօր գնանք լողավազան :

Ասացի եղբորս, որ այսօր մենք գնանք լողավազան:

Ես ասացի մայրիկիս.

-Ես գնում եմ դպրոց:

Ես ասացի մայրիկիս, որ գնում եմ դպրոց:

Վահեն ասաց Դավիթին.

-Դավիթ, շանը կերակրիր:

Վահեն ասաց Դավիթին, որ Դավիթը շանը կերակրի:

Ես ասացի Դավիթին.

-Դավիթ մենք պետք է այսօր գնանք Ձաղկաձոր:

Ես ասացի Դավիթին որ մենք այսօր պետք է գնանք Ձաղկաձոր:

Պապիկն ասաց թոռնիկին.

-Թոռնիկս ջրիր ծառերն ու ծաղիկները:

Պապիկն ասաց թոռնիկին, որ թոռնիկը ջրի ծառերն ու ծաղիկները: