Հայոց լեզու, Իմ գրադարանը

Եղեվնի

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Продолжить чтение «Եղեվնի»
Հայոց լեզու, Իմ գրադարանը

Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողն է նրանց անկողինը

Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ

Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ինչն է ինչն որ միշտ գալիս է ձմռանը և գարնանը հալվում ջուր դառնու:

  • Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը:
  • Պատմի՛ր նրան ձյան մասին:
  • Ձյունը սպիտակ է փափուկ է սառը երբ գարունը գալիս է հալվում է ջուր դառնում:
  • Պատմի՛ր ծաղիկների մասին:
  • Ծաղիկները բուրմունք է տալիս և գեղեցկուցյուն:
  • Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:
  • Ծաղիկները և ձյունը
Без рубрики

Մաթեմատիկա 05.12

1. Սեդան, Արամը և Մարին միասին ունեն 800 դրամ, Որքա՞ն դրամ ունի Սեդան, եթե Արամն ու Մարին միասին ունեն 540 դրամ;

•Լուծում •800-540=260 •

Պատ.`  Սեդան ունի  260  դրամ

2. Լիլիան, Գարիկը և Դավիթը միասին ունեն 950 դրամ; Որքան դրամ ունի Լիլիան, եթե  Գարիկն ու Դավիթը միասին ունեն 450 դրամ;

Լուծում

950-450=400

Պատ.`Լիլիան ունի 400 դրամ

3. Լիլիան, Վիկտորիան և Հայկը միասին ունեն 1000 դրամ; Որքան դրամ ունի Վիկտորիան, եթե  Լիլիան ու Հայկը միասին ունեն 270 դրամ;

Լուծում

1000-270=730

Պատ.` Վիկտորիան ունի 730 դրամ

4. Արթուրը, Նարեն և Արսենը միասին ունեն 720 դրամ; Որքան դրամ ունի Արսենը, եթե  Արթուրն  ու Նարեն միասին ունեն 350 դրամ;

Լուծում

720-350=370

Պատ.` Արսենը ունի 370 դրամ

5. Նոյի մոտ կար 1000 դրամ; Նա գնեց 3 հաց և 1 տուփ կարագ; 1 հացն արժե 100 դրամ, իսկ 1 տուփ կարագը՝250 դրամ;որքան դրամ պետք է վճարի Նոյը այ աս ամենը գնելու համար:
3×100+250=550

Պատ.`Նոյը պետք է վճարի 550 դրամ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.12

Խնդրի պայման;

Մայրիկը խնձորի համար վճարեց 350 դրամ, իսկ տանձի համար՝420 դրամ;

Խնդրի պահանջ

Ընդհամենը որքա՞ն դրամ վճարեց մայրիկը խնձորի ու տանձի համար;

Փոխենք պահանջը՝

Որքան դրամ ավել վճարեց մայրիկը տանձի համար;

Խնդիր 1

Առաջարկիր տարբեր պահանջներ և լուծիր ստացված խնդիրները;

Ա) Մրցույքում Արան վաստակեց 20 միավոր, իսկ հայկը ՝ երկու անգամ ավելի:

պահանջ 1

Որքան միավոր վաստակեց Հայկը :

Լուծում

20×2=40 միավոր

Պատ.` Հայկը վաստակեց 40 միավոր

Պահանջ 2

Որքան միավոր վաստակեցին նրանք միասին

Լուծում

20×2=40 վաստակեց հայկը

40+20=60 միավոր վաստակեցին նրանք միասին

Պատ.` նրանք միասին վաստակեցին 60 միավոր

Բ) Հայկը գնեց 3 կգ լոլիկ և 2 կգ վարունգ; 1 կգ լոլիկն արժե 300 դրամ, իսկ 1 կգ վարունգը՝ 250 դրամ;

Պահանջ 1

Որքան է պետք վճարի Հայկը 5-կգ լոլիկ ի և 6 կգ վարունգի գնելու համար ;

ուծում

5×300=1500 կգ լոլիկ գնեց հայը

6×250=1500 կգ վարունգ գնեց հայկը

1500+1500=4000 դրամ պետքե վճարի հայկը 6կգ 5 կգ վարունգ և լոլիկ գնելու համար:

Պատ.` Հայկը պենք է վճար հայկը 4000 դրամ:

Հայոց լեզու, Իմ գրադարանը

Հեքիաթ փշատերև ծառի մասին

                                      

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ  զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Продолжить чтение «Հեքիաթ փշատերև ծառի մասին»
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 27.11.2019

Թեմա՝ Տվյալների հավաքագրում

                                                          Գնացուցակ  
Մատիտ 20 դրամ
Գրիչ 60դրամ
Տետր 40դրամ
Օրագիր 320 դրամ

Օգտվելով գնացուցակում բերված տվյալներից՝ հաշվի՛ր, թե որքան պետք  է վճարել յուրաքանչյուր հավաքածուի համար;

Ա) 5 մատիտ, 2 գրիչ, 2 տետր, 1 օրագիր

Լուծում՝ (5×20)+(2×60)+(2×40)+320

Բ) 7 մատիտ, 4 գրիչ, 3 տետր, 1 օրագիր

Լուծում

(7×20)+(4×60)+(3×40)+320=820

Գ) 6 մատիտ, 7 տետր, 1 օրագիր

Լուծում

(6×20)+(7×40)+320=620

Դ) 10 մատիտ, 3 գրիչ, 2 տետր

Լուծում

(10×20)+(3×60)+ (3×40)+320=460

Խնդիր-դաս, սովորի՛ր խնդրի լուծման նպատակով կազմված հավասարությունները;

Աննան գնեց 10 ձու, որի համար վճարեց 500 դրամ; Սոնան գնեց 5 ձու և 1 օճառ; Որքա՞ն դրամ վճարեց Սոնան, եթե 1 օճառն արժե 200 դրամ;

Լուծում՝

500:10=50 (դրամ)

5×50=250 (դրամ)

250+200=450(դրամ)

Պատ.՝ 450 դրամ

Անին գնեց 6 ձու, որի համար վճարեց 360 դրամ, Սեդան գնեց 3 ձու և 1 հաց; Որքա՞ն դրամ վճարեց Սեդան, եթե 1 հացն արժե 220 դրամ;

Լուծում

360:6=60 (դրամ արժե 1 ձուն )

3×60=180 ( դրամ արժե 3 ձուն)

180+220=400 (դրամ արժե միասին)

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 26.11.2019

Խնդիր 1

6մ ժապավենի համար Ռաֆայելը վճարեց 540 դրամ; Որքա՞ն պետք է վճարի Արմենը այդ ժապավենից 4մ գնելու համար;

Լուծում 540:6=90 դրամ

90×4=360 դրամ

Պատ.` 360 դրամ

Խնդիր 2

8 ձվի համար Նարեն վճարեց 560 դրամ; Որքա՞ն պետք է վճարի Հասմիկը 5 ձու գնելու համար;

560:8=70 դրամ

70×5=350 դրամ

Պատ.` 350 դրամ

Խնդիր 3

Երեք պաղպաղակն ու մեկ բաժակ հյութը միասին արժեն 620 դրամ; Հաշվի՛ր, թե ի՞նչ արժե մեկ պաղպաղակը՝ իմանալով, որ հյութն արժե 350 դրամ;

620-350=270 դրամ

270:3=90 դրամ

 Պատ.`  90 դրամ

Продолжить чтение «Մաթեմատիկա 26.11.2019»
Հայոց լեզու

է-ի արկածները

«Տառերի աշխարհում  մի «Է» էր ապրում, նա  «Ի»-ի եւ «Ր»-ի ընկեր էր, բայց չէր սիրում «Մ»-ին և  «Ն»-ին: Նրանք էլ իրենց

հերթին ընկերություն էին անում «Ե»-ի հետ

:

Այբուբենից դուրս եկավ  է-ն և ր-ն, նրանք ըներներ էին:Մի անգամ  այբուբենից  դուրս եկան ե-ն և ն-ն:  ի-ն և  ր-ն չէին ուզում ե-ի և  ն-ի  հետ ընկերանալ, բայց Ամանորին ն-ն և ե-ն հրավիրեցին նրանց տուն Ամանոր նշելու և  դրանից հետո է-ն, ի-ն և ր-ն ընկերացան : ե-ի և ն-ի հետ նրանք խառնվեցին և որոշեցին  մարդկանց օգուտ տան; Իրար խառնվեցին  և ստացան բառեր` օրինակ էին, են,էր, եմ, և այդպես շարունակ: