Հայոց լեզու, Իմ գրադարանը

Եղեվնի

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետ-նեղ ճանապարհ

Պերճ-շքեղ զարդարված

Աբրեշում-մետաղս

  • Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում էի կանաչ իր ընկերներին,
Արահետներն էի  հիշում ձյունի տակ,
Հիշում էի բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն էի  հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն էի  հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն էի հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում էի բոլորն ու չէի ափսոսում

  • Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Նա  ուրախ է որովհետև ուրախացնում է երեխաներին:

  • Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Նա չեր ափսոսում:

  • Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Որովհետև նրան կոչում էին տոնածառ:

  • Նամակ գրի՛ր եղևնուն:

Եղեվնի դու ուրախ ես որ քեզ կոչում են տոնածառ և դու զբաղացնում ես երեխաներին:

Оставьте комментарий