Հայոց լեզու, Երկար օրիյա

Լոռու բառբառ

օրհնանք

մինը տընես հազար վեր ունես

կըռներդ դալար կենան

շնորով կենասբ

սաղ սալամատ ըլնես

օջածըդ բըլթոց ըլնի

Անեծքներ

գնալդ ըլի գալտ չըլի

Մուրազը փորըմըդ մնա

օխտը պորտըդ չորանա

հոքիտ ըռըխվտ վեր գա

աստված քոս տա եղումնգ չտա

Ասացվածքներ

  • Ագռավի ճուտը իր մոր հըմար ազիզ ա:
  • Քյասիբը, որ հավ ա ուտըմ, յա հավն ա հիվանդ, յա էլ քյասիբը:
  • Արինը ջուր դառնըմ չի։
  • Գետը չտեհած բոբըկվիլ մի:
  • Հոր ու մոր պատիվը չիմացողը, Աստծու պատիվն էլ իմանալ չի:
Без рубрики

English

1.He works in the centre of Chicago.2.Does he work in centre of Chicago? 3.He doesn’t work in the centr of Chicago.4.They read a lot of books.5. Do they read many books.6.They doesn’t many books.7.The children are eating soup now.8. Are the children eating soup now?9.The children aren’t eating soup now.10.Do you play volleyball well?11.When do you play volleyball?12.What does Nike do in the evening?13.Does he go to the cinema in the evening?14.We don’t dance every day.15.Look kate is dancing.

Հայոց լեզու

«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Հովհ․ Թումանյան

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:
  2. Հարուն-Եղջյուրներով հարված
  3. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ:

դերվիշի շոր մտած-դերվիշի շոր հագած

ածել-Զու դնել

բարեմաղթել-լավ խոսքեր ասել

սիրտը երկյուղ ընկնել-վախենալ

չնչին- Ոչ կարևոր

ապրուստ-Ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը

խուլ փողոց-փոքր փողոցներ

ճամփա դնել-ինչվոր տեղ ուղարկել

ընթրիքի շուրջ բոլորոծ-մեկ սեղանին նստած

Без рубрики

Մաթեմատիկա

557 Կատարիր գործողություները

բ)

24տ 300կգ-6 տ 450 կգ=23տ 1300կգ- 6 տ450 կգ=17տ 850կգ

12ց 36կգ-8ց 46կգ=11 ց 136կգ-8ց 46կգ= 3ց 90կգ

558.տրված թվերից ընտրիր այ թիվը որը տեղադրելով b-ի փոխարեն կստանաս հավասարություն:

5,60,10,70,50,80

բ)700=70×10+0

0=60×4-240

60=50×2-40