Հայոց լեզու

Ջաննի Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին

Տարօրինակ

Վարդ

անգամ

  1. Ի՞նչ է նշանակում պուրակբառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորի  :
բ/ Խաչն իմն է  զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը    փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսորվա  գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է

Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։

Տուգանք-տուգանային

Զգուշություն

Քաղաքային

7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Մի հրշալի երկրում, որտեղ բոլորը պհապանում էին կանուները և ոչմի սուր բան չկա:

8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Երկու հատ վարդ նորից տնկի:

9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը+
դ/որովհետև միամիտ էր

10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ես ուզում եմ գնալ այդ երկիր և տեսնել թե ինչպես են ապրում  առանց սուր բաների:

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
Բերանը:

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Ջովանինոն հայտնվել էր մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Որպես տուգանք  Ջովանինոն պետք է ապտակեր պարեկին:  Ես տուգանք եմ  նշանակում, որ Ջովանինոն  պարեկին  հարգի:

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո, ես կուզենայի, որ Ջովանինոյի հետ գայի այդ երկիր, որովհետև բնությունը այնտեղ շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ խելացի:

Без рубрики

Մաթեմատիկա տնային

1043.Չորս պարկերից առաջինում կար 156

ընկույզ:Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ,8-ը՝ երրորդի մեջ,իսկ 12-ը չորրորդի մեջ ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին:Ընդամենը քանի՞ ընկույզ կար այդ 4 պարկերում:

10+8+12=30

156:4=39

39+30=69 ընկույզ կար առաջինում

39-10=29 ընկույզ կար երկրորդում

39-8=31 ընկույզ կար երրորդում

39-12=27 ընկույզ կար չորրորդում

1044.A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը:Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36կմ էր:Հաշվիր՝,թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքան ճանապարհ էր անցել,եթե մոտոցիկլավարը անցել էր 3 անգամ ավելի, քան հեծանվորդը:

36:2=18

18:2=9կմ էր անցել հեծանվորդը

9×3=27կմ էր անցել մոտոցիկլավարը

1045.A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ շարժվեցին հեծանվորդ:Նրանցից մեկի արագությունը 20կմ/ժ էր,մյուսինը՝22կմ/ժ:Նրանք հանդիպեցին շարժվելուց 2ժ հետո:ՀաշվիրA-ից B ճանապարհի երկարությունը:

20+22=42կմ/ժ

42+=84

Без рубрики

Թվականը

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը։

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

1-99 միասին, իսկ 100-ից ավելը առանձին։

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

քսան
երեսուն-երեք-սուն
քառասուն-քառ-սուն
հիսուն-հինգ-սուն
վաթսուն-վեց-սուն
յոթանասուն-յոթ-սուն
ութսուն-ութ-սուն
իննսուն-ինը-սուն
Կրկնվում է սուն ածանցը։ Իմ կարծիքոով դա թվերը տասնյակ է սարքում։

Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում հանդիպում են բազմաթիվ սնկեր և բակտերիաներ։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հումուսը տարբեր կենդանիների և բույսերի մնացորդներից ստացված նյութն է։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Հողի վերին շերտը լինում է մուգ, երբ այնտեղ հումուսը շատ է
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Հողում պարունակվում են տարբեր կենդանի օրգանիզմներ։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Հողի արհեստական ոռոգումը կատարում են, որպեսզի բույսի ջրի պակասը լրացն են, իսկ փխրեցումը կատարում են, երբ բույսի մեջ թթվածինը քիչ է։

Մաթեմատիկա

Դասարանական մաթեմատիկա

1041

Խանութում կար կարմիր և կանաչ ժապավեն ընդամենը 450մ:Երբ վճառվեց 53 մ կարմիր և 35մ ժապավեն ապա նրանից քանաները հավասարացվեցին:Յուրաքանչյուրի գույնից քանի մետր ժապավեն կար խանութում:

450-(53+35)=362

362:2=181

181+35=216կարմիր ժապավեն

181+53=234 կանաչ ժապավեն

1042

<<Զանգակ-97>հրատարակչության 24 աշխատակիցներ կիրակի օրը գնացին Իջևան՝ արշավի:Արշակախմբի անդամների 5/8 մասը աղջիկներ էին:Քանի տղա էր մասնակցում այդ արշավին:

24:8=3

3×5=15 աղջիկ

24-15=9 տղա

1049

Ուղանկյան լայնությունը կազմում է երկարությոան երկու երրորդ մասը:Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսն ու պարագիծը գիտենալով, որ երկարությունը 12 սմ է:

2:3=4

4×2=8 է ուղանկյան լայնությունը

S=12×8=96սմ քառ.

P=(12×2)+(8×2)=40սմ

Մաթեմատիկա

Տնային մաեմատիկա

1038Արտահայտրի նշված միավորներով

ա

3/5սմ=6մմ

7/20դմ=35մմ

5/20մ=250մմ

բ

3/50կգ=60գ

4/5տ=80ց

7/100ց=70

գ

5/20ր=15վ

3/30ժ=6ր

3/4օր=18

1039Կատարիր գործողությունը

77կմ-35մ=76կմ 1000մ-35մ=76կմ 965մ

42դմ 2սմ-7սմ=41դմ 12սմ-7սմ=41դմ 5սմ

բ

15կգ-670գ=14կգ 1000գ-670գ=14կգ 330գ

22տ 210կգ-240կգ=21տ 1210կգ-240կգ=21տ 970կգ

գ

18օր-8ժ=17օր 24ժ-8ժ=17օր 16ժ

18ժ 20ր-35ր=17ժ 80ր-35ր=17ժ 45ր

Մաթեմատիկա

Մայիս ամսի երաժշտական ծրագիր

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկիս անուն աբրշում,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Գյադա – գյուդեն վիճկի շուն:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով.
Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգՄանի ասեմ ու շարեմ,Ջան ծաղիկ, ջան, ջան,Լցնեմ տոպրակ ու կարեմ,Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Տըղա, վեր արի փընջի,Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Ոսկին ծալեծալ կուզեմ,Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Ալա չի, ալվալա յա,Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Կապել ես ոսկե քամար,Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Մեր տունը չարդախավոր,Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Երեք օրվա թագավոր,Ջան, վիճակ, ջան, ջան:

կրկն. Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:
3. Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:
4. Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
5. Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:
6. Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Հոյ Մայրամ, Մայրամե

Տեսեք վիճակն ինչ կուզի

Վեր, հա վեր-վեր

Հեյ իմ նազան

Այ արևը, արևը

Վիճակի երգ — Շիրակի տարբերակ

Համբարձման անուշ գիշեր է

Ջա~ն, վիճակ-գրառումը՝Կոմիտասի

Վիճակի երգ

Ազգային պարերգեր

Աբարանը քարոտ ա

Ախ, լոթի Մարան

Աման, աման, Դերիկո յար

Լեզուս չի խոսում, լալ եմ

Կաքավն էկավ

Սարեն կուգաս

Ծառի տակի կար կանեմ

Հայոց լեզու

Թեսթ 5 Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթլեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Վերադարձա

Առաջին

Երգել

Տնօրեն

  1. Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Գրի՛րտրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ        միայնակ

բ/  սաստիկ    ահավոր

գ/ նոր              թարմ

դ/ փոքր           մանր

  1. Տրվածբառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

  1. Տրվածբառերիցո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  1. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

հայտարարել-հայտարարեցի

տանել-տանում էր

թողնել-թողեց

արտասվել-արտասվում եմ

  1. Տրվածնախադասությանմեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

ենթակա  մայրիկ

ստորոգյալ    տանում է

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
    — Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում եմ ահա:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
    կետադրական նշան: Լրացրո՛ւ.
  3. Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:
  4. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
    Նա իր առաջին ելույթի համար պարտական էր իր մորը:

  5. 12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
    Երբ նրա մայրիկի ձայնը խզվեց, հանդիսատեսը գոռաց նրա վրա, և նա արտասվեց: Մայրիկը ասաց, որ նա բարձրանա բեմ, և տնօրենը համաձայնեց:

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեցդ երասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Չարլի Չապինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ այն է, որ բացի ծիծաղից կարող է  երջանկությունը կարող է արցունք բերել:

Ռուսաց լեզու

«Три товарища»

Витя потерял завтрак. На большой перемене все ребята завтракали, а Витя стоял в сторонке.

– Почему ты нe ешь? – спросил его Коля.

– Завтрак потерял…

– Плохо, – сказал Коля, откусывая большой кусок белого хлеба. – До обеда далеко ещё!

– А ты где его потерял? – спросил Миша.

– Не знаю… – тихо сказал Витя и отвернулся.

– Ты, наверно, в кармане нёс, а надо в сумку класть, – сказал Миша.

А Володя ничего не спросил. Он подошёл к Вите, разломил пополам кусок хлеба с маслом и протянул товарищу:

– Бери, ешь

.Ответьте на вопросы, опубликуйте в блоге:

  • Как вы понимаете слово ,,дружба»?
  • Я понимаю как дружба лучший друг
  • Какое значение вы придаете дружбе?
  • Есть ли у вас настоящие друзья?
  • да у меня ест настоящие друзья
  • А вы можете назвать себя хорошим другом? (да, нет, почему?).
  • Да,потому что я помогаю в трудную минуту