Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ աղով և ձվով

Մենք այսօր երկարօրյայի ժամանակ բնագիտական փորձ իրականացրեցինք: Մեզ հարկավոր է ձու, աղ, ջուր և տարա: Մենք քիչ -քիչ աղ էինք լցնում ջրի մեջ և ձուն դնում ջրի մեջ: Ձուն քիչ-քիչ բարձրանում էր ջրի վրա: Ինչքան շատ էինք աղ լցնում ջրի մեջ, այնքան շատ էր ձուն վերև բարձրանում:

Без рубрики

Երկոշաբթի օրվա ամփոփում

Այս օրը առաջին օրն է այս տարում , որ ես տեսա իմ ընկերներին: Մենք պատմեցինք իրար ինչ նվերներ ենք ստացել:Մենք նայում ենք ուսուցիչների բլոգները և մտածում որտեղ գնանք ճամփորդությն:Մենք դաս չենք արել:

Без рубрики

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:


Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.


— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.


— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք:
  2. Օժտված- Պարգևել, շնորհել
  3. Պտղաբերություն- Պտուղ
  4. , ներդաշնակություն — Ներդաշնակ լինելը
  5. Բարեկեցություն- Բարեկեցիկ կյանք
  6. Խորհրդանշել- Իբրև խորհրդանիշ 
  7. Փառաբանում- Փառաբանելը
  8. Երախտագիտություն- Երախտիքը գիտենալն ու գնահատելը
  9. Յուրովի- իրեն հատուկ ձևով՝ եղանակով
  10. Խոնարհվելով- Հակվել՝ թեքվել՝ ծռվել մի կողմի վրա
  11. Մսուրը- Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած
  12.  
  1. Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:

Մշտադալար-բարդ=միշտ+ա հոդակապ+դալար

Առանձնահատուկ-բարդ=առանձին+ա հոդակապ+հատուկ

Անմահության-ածանցավոր=ան նախածանց+մահ արմատ+ություն վերջածանց

Տոնի-պարզ

Լեգենդներ-պարզ

Ամենահայտնի-ածանցավոր=ամենա նախածանց+հայտնի արմատ

Ամենագեղեցիկ-ածանցավոր=ամենա նախածանց+գեղեցիկ արմատ

Փրկիչը-պարզ

եղևնին-պարզ

հպարտորեն-ածանցավոր=հպարտ արմատ+որեն վերջածանց

հնազանդորեն-ածանցավոր=հնազանդ արմատ+որեն վերջածանց

ծառերի-պարզ

օրերին-պարզ

հոտավետ-ածանցավոր=հոտ արմատ+ ավետ ածանց

Աստվածային-ածանցավոր=աստված արմատ+ային ածանց

Ուշադրությունը-ածանցավոր=ուշադիր արմատ+ ությունը

  • Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:

Օրերին-օր

Տոնի-տոն

Ծառերի-ծառ

Օրհնյալ-օրհնել

Արմավենին-արմավենի

Փրկչին-փրկիչ

Հավատալով-հավատալ

Խորհուրդին-խորհուրդ

Ցանկանում-ցանկանալ

Խոնարհվեց-խոնարհվել

Եղևնին-եղևնի

Պսակի-պսակ

Կզարդարեմ-զարդարել

Մասնակցում-մասնակցել

Մսուրը-մսուր

  • Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.

  • Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:

Ինձ թվում է այո, որովհետև նա շատ համեստ էր և հիմա այդքան համեստ չի լինի և կկարողնա իր բարությունը հետ ստանալ:

  • Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:

Ինձ թվում է այդ մանուկը «Հեշտակ»-ն է:

Без рубрики

Մաթեմատիկայի հաշվետվություն

Տնային 16.12.2020

Տնային 15.12.2020

Դասարանական 15.12.2020

Տնային 14.12.2020

Տնային 10.12.2020

Տնային 09.12.2020

Մաթեմատիկա 09.12.2020

Մաթեմատիկա 08.12.2020

Մաթեմատիկա 07.12.2020
Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.12.2020

Մաթեմատիկա 01.12.2020

Մաթեմատիկա 30.11.2020

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.11.2020

Մաթեմատիկա 18.11.2020

Մաթեմատիկա տնային


Մաթեմատիկական նախագիծ

Մաթեմատիկա

Մթեմատիկա 11.11.2020

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա07.20.2020

Մաթեմատիկա

Մաթեմատիկա01.10.2020

Տնային

Մաթեմատիկա30.09.2020

Մաթեմատիկա 09.29.2020

Մաթեմատիկա 28.09.2020

Մաթեմատիկա 24.09.2020

Մաթեմատիկա 23.09.2020

Մաթեմատիկա

Մաթեմատիկա16.09.2020

Դասարանական աշխատանք15.09.2020

Մաթեմատիկա



Без рубрики

Տնային 16.12.2020

412

Ուղղանկյան պարագիծը 300 մմ է:Հաշվիր նրա լայնությունը գիտենալով,

որ երկարությունը 85 մմ է:

85+85=170

330-170=160

160:2=80

Պատ.`մեկ կողմը 80 մմ է:

413 բ)

Ուղղանկայն պարագիծը 412մմ է: Հաշվիր նրա երկարությունը ու լայնությունը գիտենալով, որ նրանց տարբերությունը 24մմ է:

24×2=48

412-48=364

364:4=91

91+24=115

Պատ.` մեկը 115 միյուսը 91

413 գ)

Ուղղանկայն պարագիծը 364մմ է: Հաշվիր նրա մակերեսը գիտենալով, որ երկարությունը ու լայնությունը տարբերությունը նրանց 32մմ է:

364-32=332

332:4=83

32:2=16

83+16=99

99×83=8217

S=8217