Հայոց լեզու

Հոգնակի

3. Առանձնացրեք գոյականները

Երգելով, երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Երգ,աշխատանք  գրիչով, վազքով,   անտառում   տնտեսուհի, գեղեցկություն

4. Գրեք՝ գոյականների թիվը, իրանիշ են թե անձնանիշ

Մահճակալից -իրանիշ, եզակի

Տաբատով-իրանիշ, եզակի

Ոտքերին-իրանիշ, հոգնակի

Բերանում-իրանիշ, եզակի

Սենյակի-իրանիշ,  եզակի

Պատերի-իրանիշ, հոգնակի

Մորը-անձնանիշ, եզակի

Քեռակնոջ-անձնանիշ, եզանիշ

Նամակով-իրանիշ, եզակի

Խոսքերից-իրանիշ,  հոգնակի

5. Եզակի-գոյականները դարձրեք հոգնակ

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Մարդ-մարդիկ

Տղամարդ-տղամարդիկ

Ռուս-ռուսներ

Մուկ-մկներ

Տետր-տետրեր

Ձուկ-ձկներ

Գլուխ-գլուխներ

Հույն-հույներ

Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէրգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենէժան, գոմեշ, ինչևիցե, հնէաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

Հայոց լեզու

Լեզվական աշխատանք 15.09.2020

  • 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ եզր-3տառ 4հնչյուն, որդի-3տառ 4հնչյուն, սղոց-4տառ 5հնչյուն, հոգի-4տառվ4հնչյուն, ովքեր-5տառ 6հնչյուն, ես-2տառ 3 հնչյուն, ենք-3տառ 4հնչյուն, մորեղբայր-9տառ 10հնյուն, Երևան-5տառ 7հնչյուն, բարև-4տառ 5հնչյուն, տերև-4տառ 6հնչյուն, գնդակ-5տառ 6հնչյուն, հիշել-5տառ 6հնչյուն:Գործնական աշխատանք
  • 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի-4տառ 5հնչյուն, մորաքույն-8տառ 8հնչյուն, ամենաերկար-10տառ 12 հնչյուն, հնդկահավ-8տառ 8հնչյուն, երազանք-7տառ 8հնչյուն, որսորդ-6 տառ 7հնչյուն, ամենաորակյալ-12տառ-16հնչյուն, եղևնի-5տառ 7հնչյուն, եվրոպական-9տառ 9հնչյուն, ամերիկական-10տառ 10հնչյուն:
  • Գործնական աշխատանք
  • 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:եվրոպական-9տառ 9հնչյուն ամերիկական-10տառ 10հնչյուն տաս-3տառ 3հնչյուն ութ-2տառ2հնչյուն բառ-3տառ3հնչյուն տառ-3տառ3հնչյուն

Հայոց լեզու

Մայրենի

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Հոգին ավանդել-Շունչը փչել,մահանալ

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Գլխավոր հերոսը կրաներ նա աննդատ համեմատվումեր որիշի հետ

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

1․ Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։

քիթը           տալ

ոտքերն         մեկ լինել

սիրտ           կախել

աշխարհով      ընկնել

Աշխարով մեկլ ինել

Սիրտ տալ

Քիթը կախել

Ոտքերի տալ

2․Գրիր մեկ բառով

Նվեր տալ-նվիրել

Խղճահարություն զգալ-խզճալ

Լույս տալ-լուսավորել

Ուտելու համար պիտանի-թարմ

Փոստը բաժանող մարդ-փոստատար

3․Վերականգնիր առածները։

Շատ կարդաս,                քիչն էլ կկորցնի։

Լավ անես՝ քեզ կանես,         սովորիր քեզ համար։

Աղքատը հացի կարոտ է,       վատ անես՝ քեզ կանես։

Արա ուրիշի համար           հարուստը՝ ամեն բանի։

Շատի հետևից ընկնողը        շատ բան կիմանաս։

Շատ կարդաս  շատ բան կիմանաս

Լավ անես՝ քեզ կանես վատ անես՝ քեզ կանես

Աղքատը հացի կարոտ է  հարուստը՝ ամեն բանի

Շատի հետևից ընկնողը  սովորիր քեզ համար  

Շատի հետևից ընկնողը  քիչն էլ կկորցնի     

4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։

Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող

Սևաչյա-սև աչկ ունեցող

Շիկահեր-շեկ մազեր ունեցող

Թիկնեղ-լայն թիկունք ունեցող

Գեղեցկադեմ-գեղեցիկ դեմք ունեցող

Սրամիտ-սուր միտք ունեցող

Փոքրամարմին-փոքր մարմին ունեցող

Հայոց լեզու

Անհատական ուսումնական պլան


8:00 – Արթնանալ
12:00 – Նախաճաշել
10:00-12:30 – Մասնակցում եմ առցանց դասերին, միանում են տեսազանգերին, կատարում տրված առաջադրանքները։

Ըտրովի գործունեություն- Բույսերի և կենդանիների խնամք


12:30-13:00- Ընդմիջում
13:00-19:00 – Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։

19:00- Ինքնակրթություն՝ Համակարգչայի խաղեր եմ խաղում ևիջնում եմ բակ խաղալու

Հայոց լեզու

Ընտանեկան ճամփորդություն

Մայիսի 24-ին քեռիիս ծննդյան տարեդարձն էր: Մենք որոշեցինք նշել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում և 1 գիշեր գիշերեցինք այնտեղ: Մենք նախապես նայել էինք եղանակը և գիտեինիք, որ մռայլ, անձրևոտ օր էր լինելու: Քանի որ արդեն որոշել էինք գնացինք: Այնտեղ անցկացրեցինք հրաշալի օր :Ես և եղբայրս անձրևի տակ խաղացինք տարբեր խաղեր: Ես ընտանիքիս հետ հրաշալի օր անցկացրեցի:

Հայոց լեզու

Երբ մտքերը սառչումեն մտքում (2-րդ մաս)

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա


Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն
ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Սիրուն-գեղեցիկ

Ակնթարթ-վարկյան
հսկա-մեծ,վիթխարի
անմիջապես-արագ
արև -արեգակ

2. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

ա.  երբ նա Բևեռում էր ապրում

երբ նա Բևեռում էր ապրում նա երբեք չէր մտածում:

բ. երբ նա Արևադարձում էր ապրում

երբ նա Արևադարձում էր ապրում նա անընդհատ մտածում էր:

  • Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:
  • Ինձ թվում է ոչ,քանի որ ես  հնարավոր է գաղտնիք պահեմ մտքերս

4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին

Ես բևեռի բնակիչներին  խորհուրդ կտամ որ ոչինչ չմտածեն:

բ. Արևադարձի բնակիչներին

ես Արևադարձի բնակիչներին խորհուրդ կտամ, որ վատ բաներ չմտածեն:

5. Հորինի՛ր:

Միլիոն տարի մեզանից հետո

Մարդկանց տեղը ռոբոտները կաշխատեին և նրանք կսարքեին մեծ ռոբոտների քաղաք, որ մարդկանց օգնեն:

  • Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

արևային- արևոտ

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև, Երևվան, Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

Հայոց լեզու

Ջաննի Ռոդարիի «Ալիսա Գլորիկը»

Ալիսա–Գլորիկը

                                                                                                                 Ջաննի Ռոդարի
             Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:


_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 


Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին Ալիսային Գլորիկ ասում:
  2. Ինչո՞ւ էր Ալիսա-Գլորիկը հայտնվել զարթուցիչի մեջ:
  3. Ինչո՞ւ էր Ալիսա-Գլորիկը հայտնվել շշի մեջ:
  4. Պատմի՛ր Ալիսա-Գլորիկի մասին:
  5. Նամակ գրի՛ր նրան:
  6. Շարունակի՛ր.

Ի՞նչ կլիներ, եթե …

Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ,

Եթե թռչել կարողանայի,

Եթե մարդիկ խոսել չկարողանային,

Եթե արևը գիշերը դուրս գար,

Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի

  • Հորինի՛ր. Ալիսա-Գլորիկի նոր արկածները: