Երգ-պար

Ամառային ճամբարի երաշտական նախագիծ

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է: 


Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է: 

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ: 

Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Արի աղբեր կար անենք
Չար թշնամուն քար անենք:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Բացվելա մեր կարմիր վարդ
Մեր ցավերին ճար անենք:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Քելե, քելե

Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ, 

Սիրավոր լորիկ,Վիրավոր լորիկ
Լորիկ, Սևավոր լորիկ,Լորիկ ջան:

Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ: 
Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ: 
Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ, 
Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:

Էս գիշեր լուսնյակ գիշեր

Էս գիշեր լուսնյակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել գետին նախշել.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Ա՜յ գիշեր, դարձիր արի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: