Без рубрики

Մաթեմատիկա տնային

646.Հաշվիր արտահայտության արժեքը ,եթե a=100

ա)

72×100-2500:100=7175

100×100-689=9311

բ)70×100:1000×62=4340

70x(100:100)x62=4340

697.

ա)6 մեծ և 4 փոքր պարկերում կա 38կգ ալյուր:4մեծ և 4 փոքր պարկերում 28կգ:Որքան ալյուր կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում:

38-28=10կգ

4-4=0կգ

6-4=2կգ

10:2=5Մեծ պարկի մեջ

6×5=20կգ

38-30=8կգ

8:4=2 Փոքր պարկի մեջ

բ)7մեծ և 5փոքր պարկերում կա 38կգ բրինձ: 7մեծ 7փոքր պարկերում 42կգ: Որքան բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում:

42-38=4կգ

4:2=2կգ փոքր պարկի մեջ

5×2=10կգ

38-10=28կգ

27:7=4կգ մեծ պարկի մեջ

681.Կատարիր գործողությունը

ա)44կմ-2կմ 35մ=41կմ 965մ

62դմ 2սմ-5դմ 8սմ=56 4սմ

բ) 82կգ-6կգ 650գ=75կգ 550գ

62տ 210կգ-2տ 280կգ=59տ 930կգ

Գ) 24օր-3օր 6ժ=20օր 18ժ

12ժ 20ր-2ժ 40ր=9ժ 40ր

Без рубрики

Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պ+ատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)

Պիզայի աշտարակը հայտնի է նաև «ընկնող» աշտարակ անունով: Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում:

2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը դարադվել է, որովհետև աշտարակի թեքվածությունը նկատվել է, իսկ աշտարակի ճարտարապետը թողել է իր գործը և հեռացել քաղաքից:

3. Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)
բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

ա) Վերևի հարկում գիտնականը տարբեր իրեր էր գցում ներքև:
բ) Գիտնականը փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4. Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Ի սկզբանե աշտարակը պետք է լիներ 10 հարկանի և ունենար պատշգամբներ:

5. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:

6. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:

7. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

գտնվել – գտնվում է
լքել – լքել է
կանգնել – կանգնում էր
ունենալ – ունի

8. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

ընթացքում
ընդմիջումներն
առաջին
փորձերն

9. Տեքստում ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք – բարդ
բ) ութերորդ – ածանցավոր
գ) բարձրություն – ածանցավոր
դ) լեգենդ – պարզ

11. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ – գոյական
բ) գրավիչ – գոյական
գ) ութերորդ – թվական
դ) Իտալիա – գոյական

12. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով՝ տեղադրիր բաց թողած տեղերում: (1 միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են իր գցած իրերը ընկնում ներքև (հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր 5 ածական: (1 միավոր)

Հայտնի, ընկնող, երկար, ստորերկրյա, թեքված:

Без рубрики

Մաթեմատիկա

731.

A և B քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու հեծայլ:Հանդիպման պահին առաջինն անցել էր 18կմ,իսկ երկրորդը 3կմ-ով ավելի:Հանդիպման պահին որոնք էր յուրաքանչյուր հեծայլի հեռավարությունը B քաղաքից:

18+3=21

732.Շինարարները առաջին օրը օգտագործեցին 3անգամ ավել ցեմենտ, քան երկրորդ օրը:Որքան ցեմենտ օգտագաործեցին նրանք երկրորդ օրը, եթե երկու օրում օգտագործեցին 3տ 600 կգ ցեմենտ:

1+3=4

3600:4=900

900×3=2700

Պատ՝900

Без рубрики

Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

Անգութ-անխիղճ,անողոք

Գերան-մեծ ծառաբուն,կոծ,մարդակ

Գոմ-ախոռ,ընտանի անասուներ պահելու համար տարածք

Մարագ-խոտանոց,հարդանոց

Սայլ- Քառանիվ փայտից պատրաստած բեռնատար փոխադրամիջոց

Լուծ-ձող, որը իրար է միացնում երկու եզ

Սամի-ձող,փայտ,Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

Ըստ տեքստի փայտը օգտագործվում է անասնապահության,կահույքագործության,այգեգործության,շինարարության,արհեստագործության և այլ ոլորտներում։

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
  2. Ես փայտը կփոխարինեմ քարով, քանի որ նրանցով կարելի է ստանալ կրակ,կահույք,շինություն։
  3. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Ծառերի գանգատը տեղին էր, քանի որ եթե ծառերը չլինեն մենք թթվածին չենք ստանա։

  1. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր։

Այս աշխարհում մարդիկ կան, ովքեր իրենց տան կահույքի, իրենց անասունների և այլ բաների համար կտրում են ծառեր, բայց դա սխալ է։ Ծառերն են մեզ թթվածին տալիս։ Ես միայն համաձայն եմ փայտից կրակ ստանալուն, բայց դրան էլ փոխարինող կա․ այն քարն է։ Եթե մենք ունենք հնարավորություն ինչ-որ տարածքում ծառ տնկելու, մենք պետք է տնկենք։ Եթե ամեն մեկս տնկենք գոնե մեկ ծառ, մենք կտանք բնությանը և մարդկանց մեծ նվեր, քանի որ ծառը մեզ թթվածին է տալիս և հենց որ ծառը աճի մենք կհիշենք, թե ինչպես ամիսներ կամ տարիներ առաջ  տնկեցինք այդ ծառը։

Без рубрики

English

4.Do they like fish? No, they don’t.

  1. Do you want some juice? Yes, I do.
  2. Is Fatimah sleeping? No, she isn’t.
  3. Are they doing their homwork? Yes,are they
  4. Do Pate and Sue like pizza? No, they don’t.
  5. Does Carmen help her mother? No, she don’t.

5. A B or C.

He always drinks milk for breakfast.

A. always drinks

B. drinks always

C. always drink

  1. We usually stay at home in the evening.

A. stay

B. are staying

C. stays

2. She is cooking lunch at the moment.

A. cooks

B. is cook

C. is cooking

3. Why are you always late?

A. you always are

B. are you always

C. always are you

4. They often go to Spain on holiday.

A. often goes

B. are often going

C. often go

5. Listen! The birds are singing!

A. are singing

B. is singing

C. sing

6. Present continuous or present simple.

John usually goes to the park every Sunday. He meets his friends there and they usually play football. Today John isn’t at the park. He is at home. He is helping his father. They are cooking dinner for all the family. It’s John’s mother’s birthday and they are having a surprise birthday party.

Без рубрики

Մաթեմատիկա տնային

1043.Չորս պարկերից առաջինում կար 156

ընկույզ:Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ,8-ը՝ երրորդի մեջ,իսկ 12-ը չորրորդի մեջ ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին:Ընդամենը քանի՞ ընկույզ կար այդ 4 պարկերում:

10+8+12=30

156:4=39

39+30=69 ընկույզ կար առաջինում

39-10=29 ընկույզ կար երկրորդում

39-8=31 ընկույզ կար երրորդում

39-12=27 ընկույզ կար չորրորդում

1044.A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը:Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36կմ էր:Հաշվիր՝,թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքան ճանապարհ էր անցել,եթե մոտոցիկլավարը անցել էր 3 անգամ ավելի, քան հեծանվորդը:

36:2=18

18:2=9կմ էր անցել հեծանվորդը

9×3=27կմ էր անցել մոտոցիկլավարը

1045.A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ շարժվեցին հեծանվորդ:Նրանցից մեկի արագությունը 20կմ/ժ էր,մյուսինը՝22կմ/ժ:Նրանք հանդիպեցին շարժվելուց 2ժ հետո:ՀաշվիրA-ից B ճանապարհի երկարությունը:

20+22=42կմ/ժ

42+=84

Без рубрики

Թվականը

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը։

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

1-99 միասին, իսկ 100-ից ավելը առանձին։

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

քսան
երեսուն-երեք-սուն
քառասուն-քառ-սուն
հիսուն-հինգ-սուն
վաթսուն-վեց-սուն
յոթանասուն-յոթ-սուն
ութսուն-ութ-սուն
իննսուն-ինը-սուն
Կրկնվում է սուն ածանցը։ Իմ կարծիքոով դա թվերը տասնյակ է սարքում։

Без рубрики

Մայրենի

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում

երբ
պատշգամբը

ակնթարթի

  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ    ջինջ
բ/լուռ          լռիկ
գ/ակնդետ անթարթ

դ/ընտանի ընտելացած

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ  ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին            դատող, բանիմաց, խելացի

գ/կողը հաստ              համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել                մեկին պաժել, լավ ծեծել


ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Վերջալույսով

ոսկեգեղմ
խորասույզ

հողմածեծ

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ պատվեր
 բ/մալինա մորի

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    մայրը

եղնիկ

քամին

հոգի

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

․․․Խե՜ղճ եղնիկ․․․

  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկի ուներ սև ու ջինջ աչքեր որոնք թաքնվում եին գեղեցիկ թարթիչների տակ,նա

Զգում էր իր հայրենի անտառի ձայնն ու հոտը և գիտեր որ անտառը իրեն էր կանչում։

  1. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտել էր իր հայրենի անտառին և սարերին։

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում էր եղնիկին որովհետև  եղնիկը մեր նման մտածող ուզգայուն հոգի ունի։

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում:
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Без рубрики

задание

Отметьте правильный вариант:

Вчера ученики: а) писали тест; б) будут писать тест:аВ прошлом году мы: а) ездят на экскурсию; б) ездили на экскурсию:б
Завтра они: а) будут на концерте; б) были на концерте:аВчера дети: а) будут читать текст; б) читали текст:б
Вчера наша семья: а) отдыхала; б) будет отдыхать:аВчера студенты: а) не понимают задание; б) не понимали задание:б
Вчера мы: а) знали ответ; б) будут знать ответ:аЗавтра друзья: а) смотрели фильм; б) будут смотреть фильм:б
Вчера студенты: а) ходили в университет; б) идут в университет:аВ прошлом году школьники: а) были на фестивале; б) будут на фестивале:а
Вчера дети: а) будут гулять в парке б) гуляли в парке:бЗавтра они: а) обедали в кафе; б) будут обедать в кафе:б
Завтра студенты: а) были на практике; б) будут на практике:бВ прошлом году они: а)  не говорили по-русски; б) не говорят по-русски:а
Вчера туристы: а) ехали на поезде; б) будут ехать на поезде:аЗавтра спортсмены: а) плавали в бассейне; б) будут плавать в бассейне:б
Вчера мальчики: а) играли на гитаре; б) будут играть на гитаре:аВ прошлом году мы: а) мечтали о путешествии; б) мечтают о путешествии:а
Без рубрики

եղեգնուհի

4-մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց պատմել իր պատմությունը:

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

Իսկ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել:
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:
  2. ճրագ-Նավթով կամ ձեթով լցրած անոթ
  3. համբավը-Հռչակ
  4. չնաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ
  5. աղախնին-ծառ
  6. սուփրի-սփռոց
  7. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:
  8. Երեսիցդ լույս է թափվում-պայծառ մարդ
Ուղիղն ասես-ճիշտն ասես
Հրաման առնել-հրահանգ ստանալ
Ամենքի ուշք ու միտքը գրավել-ուշադրությունը գրավել
Ամենքն էլ աչք ու ականջ դառան-ուշադիր լսեցին
  1. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:
  2. Տեսնելով պատվերները թագավորի որդին հասկացավ, որ ուրիշն է կատարել այդ պատվերները և ցանկացավ իմանալ, թե ով է նա: Պառավն նրան ասաց ճշմարտությունը:
  3. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:
  4. Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․
  5. Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը:
  6. Ես սովորեցի, որ բարին հաղթում է չարին, պետք է ապրել ազնիվ, երբեք չստել և միշտ կատարել բարի գործեր:
  7. Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:
  8. Ես կարծում եմ,որ պետք էր,որովհետև բոշան մարդ էր սպանել: