Без рубрики

Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պ+ատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)

Պիզայի աշտարակը հայտնի է նաև «ընկնող» աշտարակ անունով: Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում:

2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը դարադվել է, որովհետև աշտարակի թեքվածությունը նկատվել է, իսկ աշտարակի ճարտարապետը թողել է իր գործը և հեռացել քաղաքից:

3. Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)
բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

ա) Վերևի հարկում գիտնականը տարբեր իրեր էր գցում ներքև:
բ) Գիտնականը փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4. Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Ի սկզբանե աշտարակը պետք է լիներ 10 հարկանի և ունենար պատշգամբներ:

5. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:

6. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Պիզայի աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:

7. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

գտնվել – գտնվում է
լքել – լքել է
կանգնել – կանգնում էր
ունենալ – ունի

8. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

ընթացքում
ընդմիջումներն
առաջին
փորձերն

9. Տեքստում ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք – բարդ
բ) ութերորդ – ածանցավոր
գ) բարձրություն – ածանցավոր
դ) լեգենդ – պարզ

11. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ – գոյական
բ) գրավիչ – գոյական
գ) ութերորդ – թվական
դ) Իտալիա – գոյական

12. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով՝ տեղադրիր բաց թողած տեղերում: (1 միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են իր գցած իրերը ընկնում ներքև (հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր 5 ածական: (1 միավոր)

Հայտնի, ընկնող, երկար, ստորերկրյա, թեքված:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s