Без рубрики

Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

Անգութ-անխիղճ,անողոք

Գերան-մեծ ծառաբուն,կոծ,մարդակ

Գոմ-ախոռ,ընտանի անասուներ պահելու համար տարածք

Մարագ-խոտանոց,հարդանոց

Սայլ- Քառանիվ փայտից պատրաստած բեռնատար փոխադրամիջոց

Լուծ-ձող, որը իրար է միացնում երկու եզ

Սամի-ձող,փայտ,Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

Ըստ տեքստի փայտը օգտագործվում է անասնապահության,կահույքագործության,այգեգործության,շինարարության,արհեստագործության և այլ ոլորտներում։

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
  2. Ես փայտը կփոխարինեմ քարով, քանի որ նրանցով կարելի է ստանալ կրակ,կահույք,շինություն։
  3. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Ծառերի գանգատը տեղին էր, քանի որ եթե ծառերը չլինեն մենք թթվածին չենք ստանա։

  1. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր։

Այս աշխարհում մարդիկ կան, ովքեր իրենց տան կահույքի, իրենց անասունների և այլ բաների համար կտրում են ծառեր, բայց դա սխալ է։ Ծառերն են մեզ թթվածին տալիս։ Ես միայն համաձայն եմ փայտից կրակ ստանալուն, բայց դրան էլ փոխարինող կա․ այն քարն է։ Եթե մենք ունենք հնարավորություն ինչ-որ տարածքում ծառ տնկելու, մենք պետք է տնկենք։ Եթե ամեն մեկս տնկենք գոնե մեկ ծառ, մենք կտանք բնությանը և մարդկանց մեծ նվեր, քանի որ ծառը մեզ թթվածին է տալիս և հենց որ ծառը աճի մենք կհիշենք, թե ինչպես ամիսներ կամ տարիներ առաջ  տնկեցինք այդ ծառը։

Մաթեմատիկա

դասարանական մաթեմատիկա

1001դասավորիր կոտորակները

ա)աճման կարգով

3/20,4/20,7/20,11/20,15/20,19/20

բ)նվազման կարգով

5/30,5/20,5/14,5/12,5/8,5/7

767.

ա)

Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ:Որքան խոտ է անհրաժեշտ անասնապահին 1կովը ամբողչ ձոտրվար ամսվա ընթացքում կերակրելու համար

28×20=560կգ խոտ է հարկավոր

բ)Կովը մեկ օրում ուտւմ է 20կգ խոտ: Որքան խոտ է անհրաժեշտ անասնապահին 5 կով ամբղջ հունվոր ամսվա ընփացքում կերակրելու համար:

31×20=620կգ

620×5=3100 կգ խոտ է հարկավոր անասնապահին