Без рубрики

Ինչուիկ

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

  1.  ամբողջ 

անգամ

 երբեք 

դարձավ 

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած  

բ/կամակոր     

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ 

 

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

     Վատն                                                         լավն

սովորական                                             անսովորական

           Պարզ                                                  անպարզ
երկա~ր                                                       կարճ

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. 

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

 

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 

ա/աչքերը                       

բ/ հարցերին                    

գ/ դարակները 

դ/ խրճիթ        

6.     Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

հակառակ ինչուիկ      երկար մորուք

———————————   ———————————— 

7.     Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է            ձանձրանալ
բ/չէր կարողանում               չկարողանալ
գ/դնեն                                     սնել
դ/դարձավ                             դարնալ

8.     Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ստվեր

ստորոգյալ     բարդի

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. 

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

 

10.  Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                          հազար

 

11.  Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
նրա անունը ինչուիկ է:Նա շատ հարցեր եր տալիս բոլորի և  ամենա կարևորը թարդ հարցեր:Նրա հարցերին ոչոք չէր կարողանում պատասխանել
 

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. 

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս 

 

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու խելքը ինձ ունի:

Որ ես խելացի լինեմ:

Ինչու գագաթե սար ունի

Որ սարը մեծ լինի

Ինչու ջուրը ծով ունի

Որովհետև եթե ծովը ջուր չոնենա դա ծով չիլինի

15.  Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 

ինչու ակնոցը Հայկ ունի:

Ինչու մկնիկը համակագիչը 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s