Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:
- Ծաղկանկար=ծաղիկ+ա+նկար,Հավերժական=հավերժ+ա+կան
- Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:
- մրահոն-Սև հոնքերով, սևահոն
- Հորդ-Առատաջուր, վարար
- հակինթներ- Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա:
- անշեջ-Չշիջող, չմարող
- գալարվել-կրավորական և չեզոք բայ] Գալարել -ի:
- պատանի-Արբունքի հասակին չհասած տղա:
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:

- Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
- Աչքերը սև— արևներ սև-աչքերը նման են արևների
- Արևների պես-արևների նման
- Աչքս դիպավ աչքի բոցին-աչքերը նայում են իրար
- Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
- Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։
- Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
- մրահոն աղջիկ տեսա
- Ռիալտոյի կամրջին,
- Հորդ մազերը— գետ գիշերվա,
- ԵՎ հակինթներ՝ ականջին: