Без рубрики

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Опубликовано 

Картинки по запросу bear cartoon

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։
  • Փառասիրությամբ-փառք է սիրում
  • Ժայռ-լեռ
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
  • երազանքներով
  • երկու
  • երբ
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։
Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Գնացքը I օրը անցավ 574 կմ, II օրը՝ 56կմ-ով ավելի, քան  օրը : III օրն անցավ 74կմ-ով պակաս, քան II օրը: Որքա՞ն ճանապարհ անցավ գնացքը 3 օրում:
  2.  
  3. Առաջին օրը գնացքը անցավ 576կմ
  4.  
  5. Երկրորդ օրը անցավ 576+56=630
  6.  
  7. Երրորդ օրը?
  8. Երրորդ օրը 630-74=556
  9. 574+630+556=1204
  10. Պատ.՝1204կմ

  11. Հաշվիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե նրա կողմերի երկարություններն են՝ 7 սմ և 12 սմ:
  12. P=7×2+12×2=38

  13. Համեմատիր.
    ա) 2Ժ 24ր <   200ր            բ) 2Ժ 50ր <   250ր
    գ) 2օր 15Ժ >     60Ժ          դ)  3օր 10Ժ    <  310Ժ

  14. Դատարկ ջրավազանի մեջ առաջին խողովակով լցվեց 1350լ ջուր, իսկ երկրորդով՝ 480լ: Տնկիները ջրելու համար պապիկը այդ ջրից օգտագործեց 1580լ : Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
  15. 1350+480=1830լ
  16. 1830-1580=250լ
  17. Պապիկի մոտ մնաց 250լ ջուր

       5.  Արտահայտիր տարիներով:

          ա) 2 դար 12 ամիս= 201տարի                                           բ) 5դար 6 տարի=506տարի